Աչք

Աչքը տեսողական օրգան է։ Այն տեղադրված է ակնախոռոչներում: Բաղկացած է ակնախնձորից (աչքից) և աչքի օժանդակ ապարատից:

download (1)

Ֆունկցիաները

Օժանդակ հարմարանքներն են  կոպերը, հոնքերը, թարթիչները, արցունքագեղձը, ակնամկանները: Հոնքերը, թարթիչները և կոպերը կատարում են պաշտպանողական ֆունկցիա։ Արցունքագեղձը արտադրում է հեղուկ, որը խոնավացնում է ակնագնդի մակրեսը, տաքացնում է աչքը, հեռացնում է օտար մասնիկները և այլն։ Ակնագնդի մկաններն ապահովում են աչքերի շարժումները բոլոր ուղղություններով։ 

Ինչու են լինում տարբեր գույների

Այն, որ մեր աչքերը ունեն տարբեր գույներ, դա բոլորին է հայտնի: Բայց բոլորը չէ, որ հասկանում են, թե ինչու է դա այդպես: Բանն այն է, որ մեր աչքերի գունավորման համար պատասխանատու է մելանին կոչվող պիգմենտը, որը գտնվում է մեր աչքի բիբային հատվածում: Որքան շատ է պիգմենտի քանակը մեր օրգանիզմում, այնքան մուգ են մեր աչքերը: Այսինքն՝ եթե մարդը ունի մուգ սև աչքեր, նշանակում է, որ նրա օրգանիզմում կա շատ մելանին, իսկ կապույտ և կանաչ աչքերով մարդիկ՝ շատ քիչ:Լինում է նաև այնպես, որ մարդիկ ունենում են տարբեր գույների աչքեր: Դա տեղի է ունենում մելանին հորմոնի կամ ավելցուկից, կամ սակավությունից: Այսպիսի բան կարող է դիտվել նաև կենդանիների, հատկապես կատուների մոտ: Այս երևույթը կոչվում է գետերոհրոմիա: Այն լինում է երկու տեսակի՝ ամբողջովին և մասնակի: Ամբողջական ձևը առաջ է գալիս այն ժամանակ, երբ մի աչքի բիբի գույնը ամբողջովին տարբերվում է մյուս աչքի գույնից: Իսկ մասնակին շատ քիչ դեպքերում է հանդիպում, մոտավորապես 1 միլիոն մարդկանցից 4-ի մոտ: Այն իրենից ներկայացնում է մի աչքի բիբի երկու գույն, այսինքն՝ մի աչքի բիբի մի մասը ունի մի գույն, մյուս մասը՝ այլ գույն: Որպես կանոն, աչքի գույնը ժառանգական բնույթ ունի: Հայտնի է, որ երկրագնդի վրա ավելի շատ են մուգ աչքերով մարդիկ, քանի որ մելանինի մեծ քանակությունը համարվում է գերիշխող: Այսպիսով, եթե ծնողներից մեկը ունի շագանակագույն աչքեր, իսկ մյուս ծնողը՝ երկնագույն կամ կանաչ աչքեր, ապա նրանց երեխան կունենա բաց գույնի աչքեր: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ մարդու աչքերի գույնը կարող է փոփոխվել տարիների ընթացքում: Բոլոր երեխաները ծնվում են երկնագույն աչքերով, քանի որ նրանց օրգանիզմում դեռևս չկա մելանինի բավականաչափ քանակություն: Հետագայում, երբ պիգմենտը շատանում է, նրանք ստանում են համապատասխան գույն: Ծերության տարիքին որոշ մարդկանց աչքերը կարող են դառնալ ավելի բաց գույնի, այն պատճառով, որ մեզոդերմային շերտը դառնում է ավելի քիչ թափանցիկ:

Ինչու է աչքերից արցունք գալիս

Աչքի արտաքին անկյունում է գտնվող արցունքագեղձը: Երբ օրվա մեջ մենք թարթում ենք արցունքգեղձը գրգռվում է և արցունքները լվանում են մեր աչքը:  Այսպիսով, աչքը մնում խոնավ ու մաքուր: Արցունքները նաև ոչնչացնում են բակտերիաները, դրանով իսկ պաշտպանելով աչքերը վարակից:

  Ինչից են հոգնում աչքերը

Աչքերը հոգնում են հեռուստացույց դիտելուց, համակարգչի մոտ շատ մնալուց և մութ պայմաններում մնալուց:

Ինչի համար են ակնոցները, ինչ տեսակ ակնոցներ են լինում / արևային, օպտիկական/

Արևային ակնոցները պաշտպանում են աչքերը արևից

, իսկ օպտիկականները օգնում են լավ տեսնել:

Վարժություններ աչքերից լարվածությունը հանելու մասին

Սեղանի թենիս, սպորտաձևի առավելությունն ակնհայտ է. դա միաժամանակ և ֆիթնես է, և գրավիչ խաղ։ Սեղանի թենիսը ամրացնում է մկանները , զարգացնում է շարժումների կորդինացիան, նպաստում է ռեակցիայի արագության զարգացմանը և Ձեզ դրական էներգիա է հաղորդում։Գնդակի թռիչքին հետևելը հիանալի վարժություն է աչքերի համար։ Սեղանի թենիս խաղալը հիանալի մեթոդ է հոգնածությունն ու լարվածությունը հանելու համար։

ասացվածքներ տեսողության , աչքի լույսի մասին

Պահիր աչքիդ լույսի պես

Զգայարաներ

Մարդը իր զգայաևանների միջոցով հաղորդակցվում է առտաքին աշխարհի հետ։ Մենք ունենք հինգ զգայարան.

  1. Տեսողություն֊աչքեր
  2. Լսողություն֊ականջներ
  3. Համ֊լեզու
  4. Հոտ֊քիթ
  5. Շոշափելիք֊մաշկ

Առողջագիտություն Հաշվետվություն

Ոջիլակրություն կամ պեդիկուլյոզ, Հագուստի և կոշիկների խնամք, Ինչպես պատրաստեցինք սապոն, Եղունգների խնամք, Լսողական վերլուծիչ, Ձեռքերի խնամք, Առողջություն։

Ոջիլակրություն կամ պեդիկուլյոզ

Ոջլոտություն (լատ.՝ pediculosis, լատ.՝ pediculus — «ոջիլ» բառից) ոջիլներով մարդու վարակվածություն։ Ոջիլներն արյունածուծ միջատներ են, մարդու և կաթնասունների մակաբույծներ, որոնց կյանքի ամբողջ շրջանն ընթանում է տիրոջ մարմնի վրա։ Հայտնի է ոջիլների ավելի քան 150 տեսակ։

Մարդուն մակաբուծում են հագուստի ոջիլը (Pediculus humanus corporis), գլխի ոջիլը (Pediculus humanus capitis) և ցայլքի ոջիլը (Phtyrus pubis)։ Տարբերում են դրանց զարգացման հետևյալ փուլերը՝ ձու (անիծ), թրթուր, հասուն առանձնյակ։ Ոջիլները սնվում են տիրոջ արյունով, իսկ ձուն ամրացնում են մազերին կամ գործվածքի մազմզուկներին:Ձվադրման համար բարենպաստ է 28-30 °C ջերմաստիճանը: Էգը ձուն ամրացնում է մազերին կամ գործվածքի մազմզուկներին։ Ձվից թրթուրի դուրս գալը և հետագա զարգացումը կախված է շրջապատի ջերմաստիճանից։ Զարգացման շրջանը տևում է մինչև 15 օր։Հագուստի ոջիլն ապրում է մինչև 2 ամիս, գլխինը՝ 4 շաբաթ։ Ոջիլները կերպարանափոխության բոլոր փուլերում (բացի ձվից) սնվում են միայն արյունով: Հագուստի ոջիլը սնվում է օրական 2-3 անգամ։ Ոջիլները բծավոր տիֆի, հետադարձ տիֆի, տենդի հարուցիչների փոխանցողներն են։

հակաոջիլային միջոցներ

Ոջլոտությունից ազատվելու համար խորհուրդ է տրվում, գլխի ոջիլների դեպքում՝ խիտ սանրով սանրվել, տղամարդկանց և երեխաների մազերը կարճ կտրել, իսկ ոջիլների ոչնչացման համար օգտագործել նիտիֆոր, պեդիլին (էմուլսիա կամ շամպուն), 10 %-անոց ջրա-օճառակերոսինային էմուլսիա, որը պատրաստվում է օճառակերոսինային էմուլսիայի խտանյութից (50 % տնտեսական օճառ և 50 % կերոսին). 100 մլ խտանյութին ավելացվում է 1 լ տաք ջուր, 5 %-անոց բորաքսուք, բենզիլբենզոատի 20 %-անոց ջրաօճառային կախույթ։Մազերը մշակելու համար սովորաբար պահանջվում է 5-10 մլ ջրաօճառակերոսինային էմուլսիա, 5-25 գ բորաքսուք, բենզիլբենզոատի 10-30 մլ ջրաօճառային կախույթ։ Նշվածներից մեկը պետք է քսել մազերին, գլխաշորով փաթաթել, թողնել 20-30 ր, այնուհետև գլուխը լվանալ տաք ջրով ու օճառով (շամպունով), պարզաջրել քացախաթթվի 5-10 %-անոց լուծույթով կամ ջրով նոսրացրած քացախով և սանրել խիտ սանրով։Հագուստի ոջիլների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է հաճախակի լողանալ տաք ջրով ու օճառով, հագուստը, ներքնաշորերը, սպիտակեղենը և անկողնու մյուս պարագաները միջատազերծել։Կարդացեք նաև`Հետքաքրքիր փաստեր ոջիլների մասին

Հագուստի և կոշիկների խնամք

Հագուստը և կոշիկները մարդու կյանքի անբաժանելի մասն են:

Նրանք ունեն ոչ միայն էսթետիկ այլև պաշտպանիչ նշանակություն: Պաշտպանում են շոգից,ցրտից,փոշուց,խոնավությունից,քամուց,արևից,կեղտից և այլն: Հագուստի որակը կախված է այն գործվացքից որից կարված է: Գործվածքները լինում են արհեստական  և բնական(բամբակ,բուրդ):

Արհեստական գործվածքները կարող են առաջացնել մաշկի քոր,ալեռգիա,մաշկի գրգռվածություն և այլն: Արհեստական Հագուստը և կոշիկները մարդու կյանքի անբաժանելի մասն են:Նրանք ունեն ոչ միայն էսթետիկ այլև պաշտպանիչ նշանակություն:Պաշտպանում են շոգից,ցրտից,փոշուց,խոնավությունից,քամուց,արևից,կեղտից և այլն:Հագուստի որակը կախված է այն գործվացքից որից կարված է:Գործվածքները լինում են արհեստական  և բնական(բամբակ,բուրդ):

Արհեստական գործվածքները կարող են առաջացնել մաշկի քոր,ալերգիա,մաշկի գրգռվածություն և այլն: Արհեստական գործվածքները ,,չեն շնչում,,:Հատկապես ներքնազգեստը պետք է լինի բամբակից:Հագուստը և կոշիկները անձնական իրեր են ցանկալի չէ ուրիշի շոր ու կոշիկ հագնելը, քանի որ այդպես կարող են փոխանցվել տարբեր մաշկային,սնկային հիվանդությունն Հագուստի խնամքը կարևոր է առողջության համար:Հագուստը լվանալու,չորացնելու,արդուկելու պահելու պայմանները պայմանական նշանների օգնությամբ գրված են լինում հագուստի պիտակների վրա:

http://www.kakras.ru/interesn/znaki_na_odezhde.html

Ինչպես պատրաստեցինք սապոն

Մենք մեր առողջագիտության խմբով այսօր պատրաստեցինք սապոն։ Սապոնի տեսքը արջուկ էր։ Սապոնի բույրը ելակի բույր էր։ Գույները կանաչ և կարմիր։ Սապոնը պատրաստելու համար մեզ անրաժեշտ է բուրավետիչ(ելակի բույրով), օճառի հումք, կաղապար և գույներ։ Սապոնի կաղապարը մինչ սապոնը լցնելը պետք է սպիրտով աղտահանել։ Երբ սապոնը դնում ենք միկրոալիքային վառառանում, չի կարելի եռացնել քանի որ կառաջանա պղպջակ և այդ պղպջակ մենք չենք կարողանա ազատվել այդ պղպջակներից։

Ինչպես պատրաստեցինք սապոն

Մենք մեր առողջագիտության խմբով այսօր պատրաստեցինք սապոն։ Սապոնի տեսքը արջուկ էր։ Սապոնի բույրը ելակի բույր էր։ Գույները կանաչ և կարմիր։ Սապոնը պատրաստելու համար մեզ անրաժեշտ է բուրավետիչ(ելակի բույրով), օճառի հումք, կաղապար և գույներ։ Սապոնի կաղապարը մինչ սապոնը լցնելը պետք է սպիրտով աղտահանել։ Երբ սապոնը դնում ենք միկրոալիքային վառառանում, չի կարելի եռացնել քանի որ կառաջանա պղպջակ և այդ պղպջակ մենք չենք կարողանա ազատվել այդ պղպջակներից։
































































































































































































































Եղունգների խնամք

Առողջ եղունգները հարթ են, փայլուն, նուրբ վարդագույն երանգով։ Եղունգների տեսքը խոսում է առողջության մասին, անխնամ, երկարծ կեխտոտ եղունգները, նրանց տակը կուտակված կեխտն ու միկրոբները, տարբեր աղիքային հվանդությունների պատճառ նաև ճիճվակրության պատճառ, եղունգներ կրծելը վատ և վնասակար սովորություն է։

Լվացվելուց պետք է ուշադիր լինել, որ տակը մաքրվի։

Մեր եղունգները աճում են շատ արագ և նրանց պետք է հաճախ կտրել։

Ձեռքերի եղունգները պետք է կտրել կլորավուն։ Իսկ ոտքերինը՝ ուղղիղ։

Սխալ կտրելու պատճառով եղունգը կարող է ներաճել մաշկի մեջ և առաջացնել բորբոքում։

Լսողական վերլուծիչ

Լսողության նշանակությունը: Լսողության շնորհիվ մարդը զանազանում է միջավայրի բազմաթիվ ձայները և կողմնորոշվում նրանցում: Լսողության օգնությամբ մարդիկ ընկալում են խոսքը, հաղորդակցվում միմյանց հետ, տեղեկատվություն ստանում, սովորում: Լսողության դերը մեծ է նաև մարդու խոսքի և մտավոր զարգացման համար:

Լսողական օրգանի կառուցվածքը

Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը  ականջներն են: Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին:

image_1058.jpg

Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով,որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից: 

slide_4.jpg

Միջին ականջը օդով լցված փոքրիկ խոռոչ է, լսողական երեք հոդավորված ոսկրիկներով՝ մուրճիկ, սալ և ասպանդակ: 

Միջին ականջի խոռոչը լսողական փողով (Եվստախյան) հաղորդակցվում է քթըմպանի հետ: Նրանով անցնող օդը հավասարակշռում է ճնշումը թմբկաթաղանթի երկու կողմերում: Հակառակ դեպքում թմբկաթաղանթը կկորանա դեպի օդի փոքր ճնշման կողմը, և ձայնը կաղավաղվի:

Լսողական ոսկրիկները թմբկաթաղանթի տատանումները փոխանցում են ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին: 

middle_ear_intro.jpg

Ներքին ականջըգտնվում է քունքոսկրի խորքում, այն խոռոչների և գալարուն խողովակների համակարգ է, որում խխունջն իրականացնում է լսողական գործառույթ:

Խխունջը 2,5 պտույտով հեղուկով լցված ոսկրային խողովակ է, որը երկայնակի միջնորմով բաժանված է երկու հարկերի: Միջնորմի մի մասը կազմված է հիմային թաղանթից, որը բաղկացած է տարբեր երկարության լայնակի ձգված թելերից: Հիմային թաղանթի վրա գտնվում են մազանման զգացող բջիջներ՝ լսողական  ընկալիչները:

Vnutrennee_uho(2).png

Նկարում բերված կիսաբոլոր խողովակները և անդաստակային նյարդը նշել պետք չէ. դա շփոթեցնելու է աշակերտին:

Լսողական վերլուծիչի աշխատանքը

Ականջախեցուց ձայնային ալիքներն անցնում են արտաքին լսողական անցուղով՝ առաջացնելով թմբկաթաղանթի տատանումներ, որոնց ուժը միջին ականջի ոսկրիկների օգնությամբ մեծանում է և փոխանցվում ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին: Այդ թաղանթի տատանումներն առաջացնում են խխունջի ներսում գտնվող հեղուկի շարժումներ, որոնք փոխանցվում են հիմային թաղանթի թելիկներին: Վերջինների տատանումները գրգռում են նյարդային վերջույթները, և առաջացած նյարդային գրգիռը լսողական նյարդով հասնում է մեծ կիսագնդերի կեղևի քունքային բաժին (լսողական կենտրոն), որտեղ կատարվում է ձայնի բնույթի, ուժի, բարձրության վերջնական զանազանումը:

Ականջի կառուցվածքի մասին առավել մանրամասն պատկերացում կազմելու համար, դիտիր այս տեսանյութը:

Աղբյուրները

Ս.Մինասյան, Ծ.Ադամյան, Հ.Հովհաննիսյան Կենսաբանություն Մարդ

Ն.Ի Սոնին,Մ.Ռ. Սապին  Կենսաբանություն Մարդ

Ս.Հ. Սիսակյան, Տ.Վ. Թանգամյան, Գ.Ի. Միզոյան Կենսաբանությաուն Մարդ

Ն.Գ. Միքաելյան ֆիզիոլոգիա

Նախորդ տեսություն

Վերադառնալ թեմային

Հաջորդ տեսությունը

Ձեռքերի խնամք

Սովորում ենք ճիշտ լվացվել

hand washing

http://www.youtube.com/watch?v=rZ8tVgFyY84

Քանի որ մեր ձեռքերը մեր մարմնի ամենաօգտագործվող մասն են, դրանք հարկավոր է հաճախակի լվանալ:

Լվացվելու համար օգտագործում ենք ջուր և օճառ: Օճառը լինում է պինդ և հեղուկ : Ցանկալի է օգտագործել հեղուկ օճառ, քանի որ այն գտնվում է փակ ամանում և ձեռքից ձեռք չի անցնում:

Լվացվելը պարտադիր է ուտելուց , սնունդ պատրաստելուց առաջ, պետքարանից հետո, դրսից տուն գալուց, կենդանիների հետ շփվելուց, հողի հետ խաղալուց հետո և այլն:

Լվացվելիս պետք է ուշադրություն դարձնել եղունգների տակին, մատների միջև տարածություններին:

Ձեռքերը պետք է լավ չորացնել անձնական սրբիչով, կամ թղթե անձեռոցիկով: