Դաս 7

«Կենգուրու» մրցույթի խնդիրներ

  1. Նկարներից որո՞ւմ է սպիտակ մասը հավասար մոխրագույն մասին:
    (A) (B) (C) (D) (E)
  2. Իմ հովանոցի արտաքին կողմի վրա գրված է KANGAROO բառը, ինչպես
    ցույց է տրված նկարում: Ներքևում բերված նկարներից որո՞ւմ ցույց
    տրված հովանոցն իմը չէ:
    (A) (B) (C) (D) (E)
  3. Սամվելը նկարում բերված 9 քառակուսիները ներկել է սև, սպիտակ և
    մոխրագույն: Ամենաքիչը քանի՞ քառակուսու գույն պետք է նա փոխի
    նշված գույներից որևէ մեկով, որպեսզի ընդհանուր կողմ ունեցող
    ցանկացած երկու քառակուսի լինեն տարբեր գույների:
    (A) 2 (B) 3 (C) 4 (D) 5 (E) 6
  4. Կա 10 բադ: Դրանցից 5-ը ձու է ածում ամեն օր, մնացած 5-ը՝ օրումեջ: Քանի՞ ձու կածի
    այդ 10 բադը 10 օրում:
    (A)75 (B) 60 (C) 50 (D) 25 (E) 10
  5. Նկարում բերված պատկերի յուրաքանչյուր քառակուսու մակերեսը 4 սմ2 է:
    Որքա՞ն է հաստ սև գծի երկարությունը:
    (A) 16 սմ (B) 18 սմ (C) 20 սմ (D) 21 սմ (E) 23 սմ
  6. Կոտորակներից ո՞րն է 2-ից փոքր:
    (A) (B) (C) (D) (E)
  7. Որքա՞ն է կշռում Դիտան:
    (A) 2 կգ (B) 3 կգ (C) 4 կգ (D) 5 կգ (E) 6 կ
  8. Վազգենը խոշորացույցով նայում է պատի վրայի պատկերի տարբեր մասերին (տե՛ս նկարը): Բերված նկարներից ո՞րը նա չի կարող տեսնել:
    (A) (B) (C) (D) (E)
  9. Բաբկենի այգում յուրաքանչյուր բույս ունի կամ միայն 5 տերև, կամ 2
    տերև ու 1 ծաղիկ: Բոլոր բույսերը միասին ունեն 6 ծաղիկ և 42 տերև:
    Քանի՞ բույս կա Բաբկենի այգում:
    (A) 10 (B) 12 (C) 13 (D) 15 (E) 16
  10. Անուշն ունի նույն երկարությամբ չորս թղթե ժապավեն: Նա դրանցից երկուսն իրար է
    սոսնձում՝ դնելով ժապավենների ծայրերը մեկը մյուսի վրա 10 սմ վերադրումով, և
    ստանում 50 սմ երկարությամբ մեկ ժապավեն (տե՛ս նկարը): Մյուս երկու թղթե
    ժապավենով նա ցանկանում է ստանալ 56 սմ երկարությամբ մեկ ժապավեն: Այդ
    դեպքում ի՞նչ երկարություն պետք է ունենա վերադրումը:
    (A) 4 սմ (B) 6 սմ (C) 8 սմ (D) 10 սմ (E) 12 սմ
  11. Նկարում բերված պատկերը ստացվել է 6 հատ քառակուսիներից, որոնց
    կողմի երկարությունը 1 սմ է: Որքա՞ն է այդ պատկերի պարագիծը:
    (A) 9 սմ (B) 10 սմ (C) 11 սմ (D) 12 սմ (E) 13 սմ
  12. Ամեն օր Մարիամը գրառում է տվյալ օրվա ամսաթիվն ու ամիսը և գումարում այդ
    գրառման թվանշանները: Օրինակ՝ մարտի 26-ը նա գրառում է որպես 26.03 և հաշվում՝
    2+6+0+3=11: Ո՞րն է այն ամենամեծ գումարը, որ Մարիամը կստանա տարվա
    ընթացքում:
    (A) 7 (B) 13 (C) 14 (D) 16 (E) 20

Թարգմանություն

Լեզուներ֊Հայերեն, Անգլերեն,Ռուսերեն,Կորերեն,Ճապոներեն, Չինարեն

խտություն-density-плотность-비행기-密度-密度
ծավալ -volume-объем-용량-音量-體積
հարթություն-plane-плоскость-비행기-飛機
փոփոխական-variable-переменная-변하기 쉬운-飛行機-多變的
ուղիղ-line-прямой-똑바로-真っ直ぐ-直的
գծային հավասարում-linear equation-линейное уравнение-일차 방정식-一次方程式-線性方程
խորանարդ-cube-куб-입방체-立方体-立方體
սանտիմետր խորանարդ-cubic centimeter-кубический сантиметр-입방센티미터-立方センチメートル-立方公分
բանաձև-formula-формула-공식-式-公式
տրամագիծ-diameter-диаметр-지름-直径-直徑
կլորացնել-to round (as of a decimal)-округлять-모으다-切り上げする-圍捕
տարողություն-capacity-容量-容量
զանգված-mass֊масса-무게-重さ-重量
աստիճանացույց-exponent-지시자-指数-指數
շառավիղ-radius-радиус-반지름-半径-半徑
մաթեմատիկոս-mathematician-математик-수학자-数学者-數學家
հանրահաշիվ-algebra-алгебра֊대수학-代数-代數

Հայերեն բառերի աղբյուր`(լինք)

Մտածենք միասին

1․Մայրիկը սեղանին է թողել 11 կտոր շոկոլադ և թույլ է տվել երեխային ուտել միայն մեկ կտոր՝ յուրաքանչյուր 30 րոպեն մեկ: Առաջին կտորն ուտելուց քանի՞ ժամ անց կվերջանան շոկոլադի կտորները, եթե երեխան լսի իր մայրիկին և միանգամից չուտի ամբողջ շոկոլադը:

Պատ.`5 ժամ

2․ Գտիր օրինաչափությունը և որոշիր հաջորդ թիվը

3․ Ինչպե՞ս հինգ 5-ով ստանալ 31։

Կարելի է օգտագործել ցանկացած մաթեմատիկական գործողություն։

4․ Ինչպես վեց 9-ով ստանալ 100։ 

Կարելի է օգտագործել ցանկացած մաթեմատիկական գործողություն։

5․ Գրիր երեք հաջորդական օր, առանց օգտագործելու հետևյալ բառերը․ «Չորեքշաբթի», «Ուրբաթ», «Կիրակի»։

6․

7․

Պատ.`21

8․ Եթե գիշերը 12-ին անձրև է տեղում, կարելի՞ է ենթադրել, որ 72 ժամ հետո կլինի արևոտ եղանակ։

ա) Այո

բ) Ոչ

գ) Չգիտեմ

9․ Որոշիր, թե հարցական նշանի փոխարեն որ թիվը պետք է գրված լինի

10․ Գնացքը սյան կողքով անցնում է 15րոպեում։

Քանի՞ րոպեում գնացքը կանցնի իր երկարության երկու չափն ունեցող կամրջի վրայով։