Կարդում ենք Համո Սահյան, նախագիծ

1. Կարդա’  Համո Սահյանի ստորև դրված բանաստեղծությունները և կատարի՛ր առաջադրանքները:

2. Ընտրիր այս բանաստեղծություններից որևէ մեկը, տեսագրիր կամ ձայնագրիր քո գեղեցիկ ասմունքը:

Սովորում ենք Սյունիքի բարբառը

Քահանան և գողերը.

Քահանան մի անգամ իրենց տանը նստած նայում է և տեսնում, որ երկու գող մտնում են իրենց տուն: Քահանան ասում է․
-Բան չեմ ասում, տեսնեմ սրանք ի՞նչ են անում:
Շատ սպասելուց հետո քահանան նայում ու տեսնում է, որ իրանց տան եղած-չեղածը շալակում տանում են, քահանան իրան քնածի տեղ է դնում: Վերջը դուրս էն գալիս, որ քահանայի տակի ներքնակն էլ հանեն: Քահանան էլի չի խոսում: Սրանք որ շալակում են, այդ ժամանակ քահանան տեսնում է, որ տանը ոչ մի բան չի մնացել, ամբողջը տարել են: Վերցնում է կնոջ ճախարակը և հետևներից գնում:
Այդ մարդիկ շատ են գնում, քիչ են գնում, այնպես է պատահում, որ մի տեղ հանգստանում են, Քահանան էլ գնում է նրանց մոտ հանգստանալու: Հանգստանալու ժամանակ դրանք քահանային հարցնում են.
— Քահանա՛, բա դու ո՞ւր ես գնում:
Նա ասումա է.
— Ո՞նց թե ուր ես գնում, բա մեր տունը ձեր տուն չե՞նք տանում:

Խաչունի քեֆը

73 տարեկան Խաչին ամաուսնանում է մի երիտասարդ կնոջ հետ։ Սա լինում է Նոր տարվա ժամանակ։ Ամուսինը կնոջը ասում է․
-Այ կին, այսօր լավ օր է մեզ համար, ուրիշը մեր հետ քեֆ չի անում։ Արի մենք ել այնպես քեֆ անենք, որ լսոողը նախանձի։ Գրպանից բանալիների խուրձը վերցրում․․․

Շարունակելի․․․

Ակսել Բակունց, 《սպիտակ ձի》

Ասում էի սուտ կլինի, ա՛ռ քեզ…— Ապի, յանի թագավորն էդքան ձի ինչի՞ ա հավաքում,— Հորը դարձավ անդրանիկ աղջիկը՝ ութ տարեկան Շողերը։— Եսի՞մ,– ուսերը վեր քաշեց հայրը, կռիվ ա, բալա ջան… Մարդ են ջարդում, ձիեր են կոտորում։ Ժողովուրդ տո՛ւր… Թագավորի հրաման ա։— Փո՛ւ, փո՛ւ…Անհայտ էր, թե Երեմը այդ բացականչությամբ իր զարմանքն էր արտահայտում, թե” պաղեցնում էր տաք ապուրը։ Մայրր սկսեց նրան կերակրել և ահը սրտում ամուսնուն հարցրեց.— Մեր Ցոլակը չափումը կգա՞,— բայց Սիմոնը, որ անակընկալ մտքերի հետ էր, չլսեց նրա հարցը։ Ցոլակը նրանց ձին էր, կապտավուն մորթով, որի վրա, ինչպես աստղերը, ցրված էին սպիտակ նշաններ։ Երկար, ալիքաձև պոչ ուներ Ցոլակը։Եվ ասում էին, թե մի հին և ազնիվ ցեղի շառավիղն էր այդ ձին, որ Սիմոնը գնել էր երկու տարի առաջ, փոխարենը տալով իրենց էշը, մի անմայր հորթ, մի կարպետ և երկու բեռ ցորեն։— Տուն եմ, երեխաների տեր եմ, առանց ձիու հնար չկա,— ասել էր նա և ուրախության ժպիտով առաջին անգամ ձին քաշել աղբյուրը։ Հենց այդ օրն էլ նրան անվանել էին Ցոլակ, այն ձիու անունով, որ եղել էր նրանց տանը՝ Սիմոնի մանկության տարիներին։— Հակառակի պես հայվանն էլ ջանով ա,— ասաց Սիմոնը և սթափվելով խոր մտքերից, դանդաղությամբ հացի փշուրները փեշից սփռոցի վրա թափելով,— տարվա էս ժամանակ ձին էլ էդքան ջանով լինի՞։ Հալբաթ էսպես պիտի լիներ…Ասաց ու վեր կացավ, փափախի մորթու միջից ծղոտները մեկ-մեկ դեն գցելով, դուրս եկավ գյուղամեջ, դրացի հարևաններից իմանալու ավելի ստույգ տեղեկություն։Դարբասի մոտ Սիմոնը մի պահ կանգնեց, նայեց ձիուն, որ արոտից վերադարձել և ախորժակով խժռում էր սարի թարմ խոտի խուրձը, երբեմն մռութով քրքրում խուրձը և փնտրում սուսամբարի տերև։ Սիմոնը տխուր նայեց. Ցոլակի ողորկ մարմինը և մորթու սպիտակ բծերը աստղալուսին մեղմ շողշողում էին։Նա մի անգամ էլ տեսավ, որ ձին նիհար չի և չար վրդովանքով կանչեց…— Սատկած, քիչ կեր էլի, տրաքվելու չե՞ս հո… Կանչեց ու խուրձը դրեց գոմի կտրան։ Ձին մեղմ վրնջաց և վիզը մեկնեց դեպի խուրձը։— Հը՞, բոյը կարճ չի՞, նանի… Չափումը թե չգա,— դարձավ նա մորը, որ հավաբնի մուտքը կալել ու կանգնել էր նրա կողքին:— Եսի՞մ, այ որդի…— Ռուսի ղազախը սրա վրա կարո՞ղ է նստի… Չէ , չեն տանի,— հուսադրեց իրեն Սիմոնը և քայլեց փողոցով։Շարմաղ բիբին նայեց որդու օրորվող մարմնին, մինչև նա հալվեց մթնում և կենդանական խանդաղատանքով ինչ-որ բան մրմնջաց, որ չգիտես աղո՞թք էր, օրհնությո՞ւն, թե աղոտ հույսի ակնկալություն։

Ակսել Բակունց, «Լառ- Մարգարը»

Լառ-Մարգար

  1. Կարդա պատմվածքը, սովորի՛ր պատմել:
  2. Ո՞վ էր Լառ- Մարգարը, որտեղի՞ց էր եկել այդ գյուղ, ինչո՞վ էր զբաղվում:
    Լառ-Մարգարը մի շատ լավ գյուղացի էր, որը սիրում եր ջրել իր այգիները։
  3. Ինչպիսի՞ մարդ էր Լառ- Մարգարը. բնութագրիր նրա բնավորությունը երկու նախադասությամբ:
  4. Ի՞նչ հանգամանքներով էր նա այդ նա հայտնվել այդ գյուղում. իր ցանկությա՞մբ, թե՞…
  5. Ամպերին նայելով՝ ի՞նչ հիշողություններ էին արթնանում Լառ- Մարգարի մեջ:
    Մի ճերմակ ամպ, թափանցիկ ու անձև, հանդարտ լողում էր լազուրի մեջ։ Լառ-Մարգարին թվում էր, թե երկինքը մի հսկա տաշտ է, մեջը լի լեղակած ջուր և ամպը՝ լվացքի մոռացված կտոր տաշտի ջրի մեջ։ Լառ-Մարգարը նայում էր ամպի կտորին, ինչքա՜ն հանդարտ էր լողում, ձևը փոխում, մերթ պռունկը ձգում, մերթ ետ քաշում։
  6. Ի՞նչ թաքուն ցավ ուներ Լառ- Մարգարը հոգում պահած:
  7. Ի՞նչ էր բերել իր հետ նա հայրենի ծննդավայրից:
    Նա իր հետ բերել էր թոռնիկին
  8. Կա՞ արդյոք Լառ- Մարգարին ուրախացնող ինչ-որ բան…
    Ոչ, նրան շատ քիչ բան էր ուրախացնում
  9. Պատմվածքից դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ:
  10. Պատմվածքից առանձնացրո՛ւ բնության նկարագրության քեզ դուր եկած հատվածը, փորձի՛ր գտնել համեմատություն, փոխաբերություն, մակդիր արտահայտչամիջոցները:
  11. Պատմվածքը քո կարդացած ո՞ր ստեղծագործության հետ կհամեմատես,ինչո՞ւ:

Եղիշե Չարենց, Երկիր Նաիրի,Առաջաբան

Երկիր Նաիրի,Առաջաբան

1․ Տեքստից հանել անհասկանալի բառերն ու արտահայտությունները և բառարանի օգնությամբ բացատրել։

Մորմոք-ցավ, տառապանք

2․ Ո՞ր երկրի մասին էր խոսում հեղինակը։
Հեղինակը խոսում էր Հայաստանի մասին

3․ Ի՞նչ կարոտի մասին էր խոսում հեղինակը։
Հեղինակը խոսում էր իր երկրի կարոտի մասին։

4․ Մեկնաբանիր հետևյալ տողերը։

Հաճախ պատկերանում է նա ինձ որպես մի վաղեմի բարեկամ. վաղեմի ծանոթի մի նման, որին ես շատ առաջ եմ հանդիպել, բայց կորցրել եմ հետո -օրերի մշուշից ելնում է նա հաճախ, օրերի մշուշից նայում է ինձ: Երկա՜ր-երկա՜ր նայում է աչքերիս: Ասում է՝ չե՞ս ճանաչում: Մոռացե՞լ ես,-ասում է նա:-Ու սահում է էլի, թաղվում է օրերի մշուշում -կորչում է օրերում:
հեղինակը պատմում է իր երկրի մասին, թե ինչքան գեղեցիկ է եղել, ինչքան լավն է եղել։

5․ Ինչո՞ւ է հեղինակը ընթերցողին պատգամում հարցերի պատասխանները գտնել իր հոգում։ 
Սիրելի ընթերցո՛ղ: Ների՛ր, որ այս հարցերի պատասխանը չես գտնի այս գրքում: Այս հարցերի պատասխանը քո սրտում, քո հոգում պիտի գտնես: Պիտի ցանկություն զգաս գտնելու: Ուրիշ ոչինչ: Այո:-Ուրիշ ոչինչ…

6․ Ի՞նչ տարբերություն կա Նաիրի երկրի և Հայաստանի միջև / ըստ ստեղծագործության։