Սովորում ենք Սյունիքի բարբառը

Քահանան և գողերը.

Քահանան մի անգամ իրենց տանը նստած նայում է և տեսնում, որ երկու գող մտնում են իրենց տուն: Քահանան ասում է․
-Բան չեմ ասում, տեսնեմ սրանք ի՞նչ են անում:
Շատ սպասելուց հետո քահանան նայում ու տեսնում է, որ իրանց տան եղած-չեղածը շալակում տանում են, քահանան իրան քնածի տեղ է դնում: Վերջը դուրս էն գալիս, որ քահանայի տակի ներքնակն էլ հանեն: Քահանան էլի չի խոսում: Սրանք որ շալակում են, այդ ժամանակ քահանան տեսնում է, որ տանը ոչ մի բան չի մնացել, ամբողջը տարել են: Վերցնում է կնոջ ճախարակը և հետևներից գնում:
Այդ մարդիկ շատ են գնում, քիչ են գնում, այնպես է պատահում, որ մի տեղ հանգստանում են, Քահանան էլ գնում է նրանց մոտ հանգստանալու: Հանգստանալու ժամանակ դրանք քահանային հարցնում են.
— Քահանա՛, բա դու ո՞ւր ես գնում:
Նա ասումա է.
— Ո՞նց թե ուր ես գնում, բա մեր տունը ձեր տուն չե՞նք տանում:

Խաչունի քեֆը

73 տարեկան Խաչին ամաուսնանում է մի երիտասարդ կնոջ հետ։ Սա լինում է Նոր տարվա ժամանակ։ Ամուսինը կնոջը ասում է․
-Այ կին, այսօր լավ օր է մեզ համար, ուրիշը մեր հետ քեֆ չի անում։ Արի մենք ել այնպես քեֆ անենք, որ լսոողը նախանձի։ Գրպանից բանալիների խուրձը վերցրում․․․

Շարունակելի․․․

Աշտարակի թատրոն ՆԱԽԱԳԻԾ

Ղեկավար՝ Սյուզի Մարգարյան
Մասնակիցներ՝Աննա Ոսկանյան,Նատալի Հարութունյան, Լուիզա Գևորգյան
Օր՝ ???
Տոմսերն ամրագրելու համար՝📞033 054505
Անելիքներ՝
Լուիզա-հարցազրույց դերասաններից
Նատալի-հարցազրույց Սցենարիստից
Աննա-հարցազրույց Ռեժիսորներից
Աշտարակի թտրոնի ֆեյսբուքյան էջ՝

Գտնվելու վայր՝Աշտարակ
Բացման ամսաթիվ՝1940
Վերաբացման ամսաթիվ՝ նոյեմբերի 24, 2023

Թատրոնի կազմում են եղել ռեժիսորներ Ա․ Բարսեղյանը, Ս․ Բադալյանը, Կ․ Չալաբյանը, նկարիչներ Կ․ Տիրատուրյանը, Ռ․ Նալբանդյանը, Ս․ Արուտչյանը և ուրիշներ։ Տարբեր տարիներին թատրոնում են աշխատել դերասան-դերասանուհիներ Ի․ Մկրտչյանը, Ա․ Մուրադյանը, Ա․ Վաչյանը, Ա․ Պապայանը, Ն․ Բեմսկին, Գրիգոր Չալիկյանը, Գ․ Գևորգյանը, Հ․ Մախմուրյանը, Գևորգ Ոսկանյանը և ուրիշներ։

Շուրջ տասը տարվա ընդմիջումից հետո թատրոնը վերաբացվել է Աշտարակի մշակույթի պալատում։
(Բացվել է Սունդուկյանի «Պեպո» պիեսի ներկայացումով)

Նոյեմբերի 24-ին Աշտարակի դրամատիկական թատրոնը լայն հանրության համար իր դռները բացել է Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի և բանաստեղծի այլ ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Բովանդակություն» ներկայացմամբ որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Աշխատանքային օրակարգ
Շարժվում ենք՝???
Հանդիպելու վայր՝Սուրբ Երրորդություն Եկեղեցի


ԱՇՏԱՐԱԿԻ ՏԵՍԱՐՇԱՆ ՎԱՅՐԵՐ

Կարմրավոր եկեղեցի
Կարմրավոր եկեղեցին տեղակայված է Աշտարակ քաղաքում։ Կարմրավորը տեղի վաղ միջնադարյան երեք եկեղեցիներից լավագույն պահպանվածն է։ Այս եկեղեցիների հետ կապված է մի գեղեցիկ ու տխուր առասպել։  Այնտեղ ապրում էին երեք քույրեր, որոնք սիրահարվել էին նույն երիտասարդին։ Փոքր քրոջը երջանկություն մաղթելով՝ երկու մեծ քույրերը որոշեցին իրենց ցած նետել զառիթափ ժայռից։ Սակայն, իմանալով այս մասին` կրտսեր քույրը չդիմացավ վշտին և գնաց մեծերի հետևից։ Գյուղացիների հիշողության մեջ աղջիկները մնացին այնպիսին, ինչպիսին եղել են իրենց վերջին օրը՝ ավագ քույրերը տնից դուրս են եկել կարմիր և ծիրանագույն զգեստներով, իսկ փոքրը՝ ձյունաճերմակ զգեստով։ Իսկ հարսնացուին կորցրած երիտասարդը դարձավ ճգնավոր վանական։ Երեք քույրերի հիշատակին կառուցվեցին երեք եկեղեցիներ՝ Կարմրավոր, Ծիրանավոր և Սպիտակավոր:

Կարմրավոր եկեղեցի

Ամբերդ ամրոց
Ամբերդ քաղաք-ամրոցը կառուցվել է մ․թ․ա 7-րդ դարում։ Ամբերդը երկար տարիներ ծառայել է որպես պաշտպանական ամրոց։ Ամրոցից կիրճ տանող գատնացնումները պահպանվել են մինչև մեր օրեր։ Ամբերդում առկա էին բավականին բարդ ջրատար խողովակների համակարգ, որը մի քանի կիլոմետր երկարություն ուներ։ Մասնակի ավերված երեք հարկ ունեցող ամրոցը զբաղեցնում էր 1500 կմ քառակուսի տարածք։ Ամբերդի տարածքում առկա է նաև եկեղեցի, որը կառուցվել է 11-րդ դարում։

Ամբերդ ամրոց
Ամբերդ ամրոց