Հեքիաթ 《պոչատ աղվես》

Աննա֊Բարև ձեզ սիրելի երեխաներ, 
մենք հեքիաթների փեր֊փերուկներն ենք և այսօր եկել ենք պատմենք պոչատ աղվեսը

Աննա֊ես փեր֊փերուկ Աննան եմ

Լուիզա֊Իսկ ես փեր֊փերուկ Լուիզա

Նատալի֊ես փեր֊փերուկ Նատալի եմ*😎(մոտավոր սենց դեմքով)*

Նատալի֊Իսկ Հիմա եկեք ծանոթանանք հեքիաթին

Լուիզա֊Լինում է, չի լինում՝ մի պառավ․ էս պառավն իր էծը կթում է

Աննա/Լուիզա/Նատալի(*նայած ով ետ ժամանակ կուզի)*֊ինչպե՞ս են էծին կթում

Աննա֊ կաթը վեր դնում

Լուիզա/Նատալի֊ծանր է ծանր

Աննա֊գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի։

*Ցույց ենք տալիս գործողությունը*

Լուիզա֊Մի աղվես գալիս է, գլուխը կոխում կաթնի ամանը, ուտում։

Աննա/Նատալի֊եկեք աղվես դառնանք 

Աննա֊Պառավը վրա Է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում։

Լուիզա֊Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում ու էսպես խնդրում․

Աննա,Նատալի,Լուիզա֊ -Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Լուիզա֊Պառավն ասում է․

Նատալի- Դե գնա իմ կաթը բե՛ր։

Աննա֊Աղվեսը գնում է կովի մոտ։

Լուիզա- Կովիկ, կովիկ, կա՛թ տուր ինձ

 կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ Էիր։

Նատալի֊Կովն ասում է․

Աննա- Դե գնա ինձ համար խո՛տ բեր։

ՆԱՏԱԼԻ֊Աղվեսը գնում է արտի մոտ։

Աննա- Արտիկ, արտիկ, խո՛տ տուր ինձ, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Լուիզա- Դե գնա ինձ համար ջուր բեր։ Աղվեսը գնում է աղբյուրի մոտ։

Նատալի֊Աղբյուր, աղբյուր, ջո՛ւր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Աննա֊Աղբյուրն ասում է․

Լուիզա֊ Դե գնա կուժ բեր։

Նատալի֊ Աղվեսը գնում է աղջկա մոտ։

Լուիզա- Աղջիկ, աղջիկ, կո՛ւժդ տուր, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Աննա- Դե գնա ուլո՛ւնք բեր ինձ համար։

Նատալի֊Աղվեսը գնում է չարչու մոտ։

Աննա- Չարչի, չարչի, ուլո՛ւնք տուր, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա․ կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

*Ցույց ենք տալիս*

Նատալի֊Չարչին ասում է․

Լուիզա-Դե գնա ինձ համար ձո՛ւ բեր։

Աննա֊Աղվեսը գնում է հավի մոտ։

Նատալի- Հավիկ-հավիկ, ձու-ձու տուր, ձու-ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա․ ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա․ կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Աննա֊Հավն ասում է․ — Դե գնա ինձ համար կո՚ւտ բեր։

Նատալի֊Աղվեսը գնում է կալվորի մոտ։

Լուիզա- Կալվոր, կալվոր, կո՛ւտ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ, հավը ինձ ձու տա․ ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա․ ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա․ կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա․ կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Նատալի֊Կալվորի մեղքը գալիս է, մի բուռն կուտ է տալի։ 

Լուիզա-Աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալի․ ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալի․ 

Աննա- ուլունքը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալի․ կուժը տանում է աղբյուրին, 

Նատալի- աղբյուրը ջուր է տալի․ ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալի․ 

Լուիզա-խոտը տանում է կովին, կովը կաթ է տալի․ կաթը տանում է տալի պառավին, պառավը պոչը տալիս է իրեն․ կցում է, կցմցում, վազում է գնում, իր ընկերներին հասնում։

Բոլորս֊*Եվ այսպիսով մեր հեքիաթը վերջացավ, հաջողությունննննն*

Աշտարակի թատրոն ՆԱԽԱԳԻԾ

Ղեկավար՝ Սյուզի Մարգարյան
Մասնակիցներ՝Աննա Ոսկանյան,Նատալի Հարութունյան, Լուիզա Գևորգյան
Օր՝ ???
Տոմսերն ամրագրելու համար՝📞033 054505
Անելիքներ՝
Լուիզա-հարցազրույց դերասաններից
Նատալի-հարցազրույց Սցենարիստից
Աննա-հարցազրույց Ռեժիսորներից
Աշտարակի թտրոնի ֆեյսբուքյան էջ՝

Գտնվելու վայր՝Աշտարակ
Բացման ամսաթիվ՝1940
Վերաբացման ամսաթիվ՝ նոյեմբերի 24, 2023

Թատրոնի կազմում են եղել ռեժիսորներ Ա․ Բարսեղյանը, Ս․ Բադալյանը, Կ․ Չալաբյանը, նկարիչներ Կ․ Տիրատուրյանը, Ռ․ Նալբանդյանը, Ս․ Արուտչյանը և ուրիշներ։ Տարբեր տարիներին թատրոնում են աշխատել դերասան-դերասանուհիներ Ի․ Մկրտչյանը, Ա․ Մուրադյանը, Ա․ Վաչյանը, Ա․ Պապայանը, Ն․ Բեմսկին, Գրիգոր Չալիկյանը, Գ․ Գևորգյանը, Հ․ Մախմուրյանը, Գևորգ Ոսկանյանը և ուրիշներ։

Շուրջ տասը տարվա ընդմիջումից հետո թատրոնը վերաբացվել է Աշտարակի մշակույթի պալատում։
(Բացվել է Սունդուկյանի «Պեպո» պիեսի ներկայացումով)

Նոյեմբերի 24-ին Աշտարակի դրամատիկական թատրոնը լայն հանրության համար իր դռները բացել է Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի և բանաստեղծի այլ ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Բովանդակություն» ներկայացմամբ որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Աշխատանքային օրակարգ
Շարժվում ենք՝???
Հանդիպելու վայր՝Սուրբ Երրորդություն Եկեղեցի


ԱՇՏԱՐԱԿԻ ՏԵՍԱՐՇԱՆ ՎԱՅՐԵՐ

Կարմրավոր եկեղեցի
Կարմրավոր եկեղեցին տեղակայված է Աշտարակ քաղաքում։ Կարմրավորը տեղի վաղ միջնադարյան երեք եկեղեցիներից լավագույն պահպանվածն է։ Այս եկեղեցիների հետ կապված է մի գեղեցիկ ու տխուր առասպել։  Այնտեղ ապրում էին երեք քույրեր, որոնք սիրահարվել էին նույն երիտասարդին։ Փոքր քրոջը երջանկություն մաղթելով՝ երկու մեծ քույրերը որոշեցին իրենց ցած նետել զառիթափ ժայռից։ Սակայն, իմանալով այս մասին` կրտսեր քույրը չդիմացավ վշտին և գնաց մեծերի հետևից։ Գյուղացիների հիշողության մեջ աղջիկները մնացին այնպիսին, ինչպիսին եղել են իրենց վերջին օրը՝ ավագ քույրերը տնից դուրս են եկել կարմիր և ծիրանագույն զգեստներով, իսկ փոքրը՝ ձյունաճերմակ զգեստով։ Իսկ հարսնացուին կորցրած երիտասարդը դարձավ ճգնավոր վանական։ Երեք քույրերի հիշատակին կառուցվեցին երեք եկեղեցիներ՝ Կարմրավոր, Ծիրանավոր և Սպիտակավոր:

Կարմրավոր եկեղեցի

Ամբերդ ամրոց
Ամբերդ քաղաք-ամրոցը կառուցվել է մ․թ․ա 7-րդ դարում։ Ամբերդը երկար տարիներ ծառայել է որպես պաշտպանական ամրոց։ Ամրոցից կիրճ տանող գատնացնումները պահպանվել են մինչև մեր օրեր։ Ամբերդում առկա էին բավականին բարդ ջրատար խողովակների համակարգ, որը մի քանի կիլոմետր երկարություն ուներ։ Մասնակի ավերված երեք հարկ ունեցող ամրոցը զբաղեցնում էր 1500 կմ քառակուսի տարածք։ Ամբերդի տարածքում առկա է նաև եկեղեցի, որը կառուցվել է 11-րդ դարում։

Ամբերդ ամրոց
Ամբերդ ամրոց