4-րդ դարի հայկական գորգ

Դասական գորգը ստեղծվում է հանգուցավոր գործվածքով, որի թելերը երեք տեսակ են՝ հենքի թել (երկու կամ երեք տակ ամուր ոլորած), միջնաթել (երկու տակ ամուր ոլորած) և գործաթել (հին գորգերում՝ երկու, այժմյան գորգերում՝ մեկ, թույլ ոլորած, փափուկ թել)։ Առաջին երկուսը մնում են գործվածքի մեջ, իսկ երրորդը, որով կապում են առանձին հանգույցները, առաջացնում է գորգի թավշակերպ մակերեսը։ Հենքի մեկ կամ երկու թելի (հայկական գորգերում՝ երկու թելի) վրա կապվում է առանձին հանգույցը, որից հետո դանակով կտրում են հանգույցի թելերի ծայրը։ Գորգի լայնությամբ, կողք-կողքի, կապում են հանգույցները(վերջիններիս գույնը պայմանավորված է զարդանկարով և գորգի դաշտի գույնով), որոնց յուրաքանչյուր շարքը ավարտելուց հետո մատներով քաշում, նստեցնում են հանգույցները, հետո աջից ձախ և ձախից աջ անց են կացնում միջնաթելը հենքի մեկ ու մեջ թելերի միջոցով և կտուտիչ կտուտում։ Մինչև 19-րդ դարի վերջը հենքի թելերի միջով մատի հաստության բրդյա պարան էին անց կացնում և փայտյա գործիքով(բեջ) նստեցնում հանգույցներն ու միջնաթելը, ապա պարանը հանվում և պահվում էր հաջորդ շարքի համար։ Այժմ չեն գործածում։ Ցանկացած բարձրությամբ, մկրատով հավասար խուզում են յուրաքանչյուր շարքի հանգույցների ծայրերը։ Որքան բարակ են գորգի թելերը, այնքան ավելի շատ են հանգույցները(1 մ² վրա 180000—300000 և ավելի)։ Հայկական գորգագործությունը զարգացել է երկու հունով՝ արհեստավորական և ժողովրդական։ Արհեստավորական շրջաններում գործել են թանկարժեք գորգեր՝ հմուտ վարպետների ու նկարիչների մասնակցությամբ։ Այդ գորգերի զարդանկարները նմանություններ ունեն մանրանկարչական զարդանկարների հետ։ 19-րդ դարի վերջից գորգերն արտադրում են մեքենաներով, որ ավելի արտադրողական է, սակայն ձեռքի գորգերը, գեղարվեստական արժեքով և ամրությամբ գերազանցում են մեքենայականին

Զատկական խաղ

Ձուպտտոցի  

Խաղի համար մեկին դատավոր են ընտրում, որի հրահանգ տալուն պես որևէ հարթ մակերեսին փորձում են սուր քթի վրա միաժամանակ պտտեցնել ձվերը: Ում ձուն ավելի երկար պտտվի, նա էլ հաղթող է ճանաչվում և մյուս բոլոր խաղացողների ձվերը շահում: Երբեմն, վեճերից խուսափելու նպատակով հաղթողին այլ կերպ են որոշում՝ ելնելով ոչ թե ձվի՝ քթի վրա երկար ժամանակ պտտվելուց, այլ վերջինիս անշարժանալով: